Խումհարը ոչ միայն սրտխառնոց, գլխացավ է առաջացնում, այլեւ մարդուն հիմար է դարձնում: Այն խանգարում է ուղեղի աշխատանքին, գրում է «The Daily Mail»-ը: Առաջին հերթին տուժում են աշխատանքային հիշողությունն ու ընդհանուր կոգնիտիվ ունակությունները:
Խումհարի ախտանշանները կարելի է բացատրել ալկոհոլի մեջ պարունակվող տոքսիկ միացություններով, սակայն մինչեւ հիմա մասնագետները այդ հանելուկը չեն կարողանում պարզել: Հստակ է միայն, որ ժամանակի հետ խումհարի նոպաներն ավելի ծանր չեն դառնում, գրում է MedDaily.ru-ն:
Մասնագետների հաշվարկով` նման դեպքում աշխատանքային հիշողությունը նվազում է 5-10%-ով, իսկ սխալի հավանականությունն աճում է 30%-ով:





























