Ֆլորիդա նահանգի Ֆորտ Մեյերս լողափում ջրարջը կողոպտել է կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ լողափի այցելուները հավաքվել են ափի մոտ` հատուկ կենտրոնում բուժված կրիային դեպի ծով ուղեկցելու համար, տեղեկացնում է WFTV-ն:

Ջրարջը օգտվելով իրավիճակից` մոտեցել է լողափին թողնված իրերին եւ գողացել վադագույն կլատչ-պայուսակը: Ջրարջի «հանցաքը» լուսանկարահանվել է, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 Ընդ որում, կենդանին այնքան էլ հեռու չի տարել «գողոնը», գցել է ոչ հեռու, եւ շուտով այն հայտնվել է տիրուհու մոտ:  Նշվում է, որ ջրարջերը հաճախ են հայտնվում մարդաշատ վայրերում եւ չեն վախենում մարդկանցից:  Այդ կենդանիներն ուտում են ամեն ինչ եւ իրենց կեր են փնտրում աղբամանների մոտ կամ պիկնիկների վայրերում: