Իլլինոյսը պաշտոնապես դարձել է ամերիկյան 20-րդ նահանգը, որտեղ օրինականացվել է բժշկական մարիխուանան, գրում է The Huffington Post-ը։ Չիկագոյի համալսարանում տեղի ունեցած արարողության ժամանակ նահանգապետ Պետ Քուիննը ստորագրել է համապատասխան օրինագիծը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կրոնում ասվում է, որ պետք է օգնել բոլոր նրանց, ովքեր հիվանդ են։
Միջոցառման պատվավոր հյուրերից էր վետերան Ջիմ Չեմպիոնը։ Նոր օրինագիծը թույլ կտա հիվանդներին, որոնք ունեն ծանր ախտորոշում, ստանալ հատուկ փաստափուղթ՝ սահմանափակ քանակությամբ բժշկական մարիխուանա գնելու, փոխանցում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-րդ նահանգը, որը օրինականացրել էր մարիխուանան, Նոր-Հեմփշիրն է։ Ներկայումս նման օրենքներ են քննարկվում Փենսիլվանիայում, Նյու Յորքում, Օհայոյում եւ Միննեսոտայում։





























