ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն աջակցում է դատապարտյալների համար դասընթացների անցկացմանը: Այս մասին NEWS.am-ին  ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Արդեն մի քանի տարի մեր գրասենյակն Արդարադատության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցաբար աջակցում է դատապարտյալների ուսուցմանը, ներառյալ` անչափահասներին»,-ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով` այս տարի շարունակվել են համակարգչային դասընթացներ «Էրեբունի», «Սեւան», «Վանձոր» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ դեկորատիվ-կիրառական արվեստի դասընթացներ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: