Մեքսիկական Նիկոլաս Ռոմերո փոքր քաղաքի քաղաքապետը բնակիչների հարբեցողության դեմ պայքարի համար ապավինել է Մեքսիկայի Սուրբ Մարիամ Գվադելուպացուն: Քաղաքապետ Մարտին Սոբրեյան Սուրբ Կույսին երդվել է երեք տարի սպիրտային խմիչքներ չօգտագործել, նույնը պարտադրել է քաղաքապետարանի աշխատակազմին:

Քաղաքապետի խոսքով, նման անձնական օրինակը Նիկոլաս Ռոմերոյի բնակիչներին կդրդի հրաժարվել ոգելից խմիչքներից, ծխելուց եւ թմրանյութերից, The Wall Street Journal-ի հոդվածից մեջբերում է InoPressa-ն:

Այսկերպ, քաղաքային իշխանությունը Սուրբ Կույսին երդվել է սպիրտային խմիչքներ չօգտագործել երեք տարի՝ քանի դեռ Սոբեյրան քաղաքապետ է: Քաղաքի ալկոհոլասեր շատ բնակիչներ արդեն հետեւել են քաղաքական գործչի օրինակին, գրում է NEWSru.com-ը: