Ամերիկացի միլիարդատեր Ջոն Հենրին շաբաթ համաձայնագիր է ստորագրել «New York Times» մեդիաընկերության հետ` «Boston Globe» թերթը գնելու վերաբերյալ, հաղորդում է թերթի կայքը:

Թերթի եւ նրա հրատարակությունների գնումը Հենրիի համար 70 մլն դոլար է արժեցել: Բացի «Boston Globe»-ից, նյույորքյան ընկերությունը մտադիր է հրաժարվել  նաեւ թերթի կայքից` «Globe Direct» ընկերությունից,  «Worcester Telegram & Gazette» թերթից եւ վաճառել «Metro Boston»-ի բաժնետոմսերի փաթեթը:

Հենրին հայտնել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի թերթի վերաբերյալ իր ծրագրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«New York Times» մեդիաընկերությունը բոստոնյան պարբերականը ձեռք էր բերել 1993թ.` 1,1 մլրդ դոլարով: Այս տարվա փետրվարին ընկերությունն այն վաճառքի էր հանել, այն ժամանակ նրա արժեքը գնահատվում էր 150- 170 մլն դոլար: «Boston Globe»-ը հիմնվել է  141 տարի առաջ: