Լյեժի համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել մի ծրագրի, որն ուղղված է ծածաններին խեղդված մարդկանց գտնել սովորեցնելուն, հայտնում են բելգիական լրավամիջոցները։
«Ծրագրի կիրառական նպատակը ծածանների վրա տեղեկատվության հաղորդիչներ տեղադրելով դիակների որոնումն արդյունավետ դարձնելն է», - բացատրել է համալսարանի կենսաբանական ստորաբաժանման ղեկավար պրոֆեսոր Պասկալ Փոնսենը, գրում է «Ինտերֆաքսը»։
Ըստ նրա՝ գիտնականները ծածանն ընտրել են ցածր ջերմաստիճաններում, քիչ թթվածնի պայմաններում դիմանալու եւ վատ տեսանելիության պայմաններին արագ հարմարվելու ունակության համար: Ըստ Պ. Փոնսենի՝ այդ բոլոր հատկությունները կատարելապես համապատասխանում են աղտոտված ջրում մարդկանց մարմինները որոնելու համար:





























