Բրաունի համալսարանի հնագետները Ալյասկայի հյուսիս-արեւմուտքում գյուղ են գտել, որը հիմնադրված է եղել առնվազն 200 տարի առաջ: Գյուղը գտնվում է ներկայիս Կոբուկ-Վալլի ազգային արգելոցի տարածքում:
Հնագետներ Դուգ Աննդերսոնի խոսքով, գյուղը մոտ երկու հարյուր բնակիչներ է ունեցել: Հետազոտողների կարծիքով, գյուղաը թվագրվում է 18-րդ դարի վերջ-19-րդ դարասկիզբ: Ըստ ամենայնի, այն հիմնել են տեղի էսկիմոսական ցեղերը: Հնագետները, ով ավելի քան 50 տարի աշխատել է այդ շրջանում, նշել է, որ նախկինում չէր տեսել, որ տներն այդպիսի բարդ թունելներով իրար միացված լինեին, գրում է Russia Today-ը:
Տները գտնվել են մեկ մետր խորության տակ, ունեն փայտե սյուներ, յուրաքանչյուր տան կենտրոնում եղել է օջախը:
Հետազոտողները դեռ չեն պարզել տների կառուցման մեթոդը: Պեղումները շարունակվում են:





























