Մոսկվայում ապօրինի միգրանտների ճամբարում 544 օտարերկրացի է գտնվում: Ընդամենը մեկ օր առաջ այնտեղ 132 մարդ կար: Ճամբարը համալրվում է` կախված նրանից, թե դատավորները ինչպես են արտաքսման որոշումները կայացնում:Ապօրինի միգրանտների մեծ մասը Վիետնամի քաղաքացիներ են:
Նախօրեին նրանք խնդրել են, որ իրենց հնդկաձավարի փոխարեն կերակրեն բրնձով, հաղորդում է newsru.com-ը:Ավելի վաղ Մոսկվայում իրավիճակի ապաքրեկանացման միջոցառումների շրջանակում Մոսկվայի տարբեր շրջաններից ոստիկանությունը 1436 ապօրինի միգրանտ էր հայտնաբերել:Միային Մոսկվայի արեւելքում ոստիկանությունը ձերբակալել էր Վիետնամի 1200 քաղաքացու եւ հայտնաբերել էր 20 ընդհատակյա արտադրություն: Նույն շրջանից ձերբակալվել էին եւս 200 ապօրինի միգրանտներ` Եգիպտոսից, Մարոկկոյից, Սիրիայից եւ Ադրբեջանից: Հայաստանի քաղաքացիների մասին տղեկատվություն առայժմ չկա:





























