Եգիպտոսում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու է առաջադրվել Ռոբերտ Ֆորդը, որն ավելի վաղ գլխավորել է Սիրիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը։ Նրա թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
The New York Times-ը գրում է, որ Քերրիի ընտրությունը դեռեւս պետք է հավանության արժանանա նախագահ Բարաք Օբամայի եւ հաստատվի Սենատի կողմից։ Սպասվում է, որ Ֆորդի թեկնածության կապակցությամբ առարկություններ չեն լինի։
Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, Ֆորդը Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը գլխավորել է 2010թ։ Հենց նրա պաշտոնավարման օրոք են սկսվել Բաշար Ասադի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումները։ Ամերիկա-սիրիական հարաբերությունների սրվելու պատճառով դեսպան Ֆորդը 2011թ աշնանը ստիպված էր լքել Դամասկոսը։ Դրանից հետո, նա իր պարտականությունները կատարել է Վաշինգտոնից։ 2013-ի մայիսին նա դադարել է պաշտոնավարել որպես Սիրիայի դեսպան։
Եգիպտոսում ԱՄՆ ներկայիս դեսպան էնն Պատտրեսոնը, The New York Times-ի տվյալներով, կդառնա ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով տեղակալ։





























