ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ծննդյան օրը՝ օգոստոսի 4-ին, հնարավորություն է տվել կնոջը եւս մեկ անգամ հրապարակավ սեր խոստովանել իրեն։ «Ծնունդդ շնորհավոր, Բարաք։ Մազերդ մի փոքր սպիտակել են, սակայն ես քեզ նախկինից ավելի շատ եմ սիրում»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

Թե ինչ է նա նվիրել ամուսնուն, Սպիտակ տան մամուլի ծառայությունը չի հաղորդում։ Մինչդեռ նախագահն ինքն իրեն ավանդական եւ հաճելի նվեր է արել՝ 7 ժամ գոլֆ խաղալով։ Նրան ընկերակցել են Հավայի նահանգից եւ Չիկագոյից մի քանի հին ընկերներ, փոխանցում է NEWSru.com-ը։

Խաղից հետո բոլորը մեկնել են Քեմփ-Դեւիդում տեղակայված նախագահական նստավայր։ Ընդ որում, հաղթողների թիմը, մեկնել է ուղղաթիռով, իսկ պարտվողները՝ ավտոմեքենաներով։