HSBC բանկի բրիտանա-հոնկոնգյան ֆինանսական խմբի վերակազմավորումը անհարմարություններ կպատճառի 40 դիվանագիտական հյուպատոսարանների ու դեսպանությունների. բրիտանական բանկը հայտարարել է նրանց հաշիվները մոտ ապագայում փակելու մասին։ HSBC Holdings խումբը խնդրել է նրանց միջոցները տեղափոխել այլ ֆինանսական հաստատություններ։
Բրիտանական մամուլի տվյալներով՝ նման առաջարկությամբ նամակներ են ուղարկվել համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություններին։ Միջոցներն այլ բանկեր պետք է տեղափոխվեն երկու ամիսների ընթացքում։
HSBC-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ որոշումը կայացվել է խմբի՝ արդեն երկու տարի շարունակվող վերակազմավորման շրջանակներում։
Ինչպես հաղորդում է «Ֆոնտանկան», իրավիճակին միջամտել են բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչները, որոնք փորձում են աջակցել իրենց օտարերկրյա գործընկերներին՝ այլ բանկեր գտնելու հարցում։




























