Ղազախստանցի փորձագետները Roshen ուկրաիանական կոնֆետների մեջ բենզապիրեն չեն հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանդարբեկ Բեքշինը։

Նա նաեւ ընդգծել է, որ բենզապիրենը կարող է լինել միայն այն սննդամթերքներում, որոնք պատրաստվում են տարբեր տեսակի վառելիքի այրվելուց, ուստի շոկոլադում այն չի կարող լինել, հաղորդում է «Ղազինֆորմը»։ Բեքշինի խոսքով՝ Ղազախստանը չի պատրաստվում արգելել ուկրաինական արտադրանքի ներմուծումը։

Հուլիսի 29-ին Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է ուկրաինական Roshen ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան՝ դա հիմնավորելով նրանով, որ ստուգումների ընթացքում կաթնային շոկոլադի նմուշներում բենզապիրեն է հայտնաբերվել։

Ռուսաստանն արգելել է «Ռոշեն» հրուշակեղենի վաճառքը http://news.am/arm/news/164620.html

Ռուսաստանի կողմից ներմուծման արգելքի ընդունումից հետո ուկրաինական արտադրանքի որակը ստուգել են նաեւ Տաջիկստանում, որտեղ եւս վնասակար նյութեր չեն հայտնաբերվել։ Մոլդովայում եւ Բելառուսում եւս ներկայումս ստուգումներ են իրականացվում։ Բելառուսն արգելել է իր տարածքով հրուշակեղենը Ռուսաստան ներմուծել։

Մինչ այդ, բազմաթիվ ուկրաինացի փորձագետներ կարծում են, որ Roshen-ի հետ կապված իրավիճակը տնտեսական ոլորտում Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունների հերթական եւ ավանդական սրման փուլն է։