Հանրահայտ բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը պատմել է, թե ինչպես հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում»։

Նա նշել է, որ Ֆինլանդիայում ճանապարհորդելիս իմացել է, որ հայտնվել է Ադրբեջանում «նոն գրատա» անձանց ցուցակում՝ Հայաստան այցելելու պատճառով։ Նա նշել է, որ ծայրահեղ բարդ է հասկանալ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ունեցած դիրքորոշումը։ Կամ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի պետականությունն ու գտնում է, որ Հայաստանի տարածքն ամբողջությամբ պետք է ներառվի Ադրբեջանի կազմում՝ մշակութային ինքնավարության իրավունքներից ելնելով, կամ խոսքը բացառապես Ղարաբաղի մասին է։  Նա նշել է, որ այնպիսի տպավորություն է, որ հույզերն ու իրականությունը բախվել են։

Նա պատմել է, թե ինչպես հայտնվել «վշտալի սեւ ցուցակում»։ Նրան է գրել մի անանուն ընթերցող՝ նշելով, որ եթե նա չջնջի հայերի կողմից օկուպացված Ղարաբաղի մասին նոթերը, կներառվի Ադրբեջանում «նոն գրատա» համարվող անձանց ցուցակում։ Քանիցս կրկնվող պահանջներին Լապշինը «արժանի հակահարված է տվել», ինչի արդյունքում հայտնվել է վերոհիշյալ ցուցակում։

Նա նշել է, որ լավ է, որ հասցրել է երկու անգամ լինել Ադրբեջանում։