Ճապոնիայի Օկինավա կղզում, ԱՄՆ-ի Քեմփ Հանսեն ռազմակայանի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Գինոձա գյուղի մոտ, սակայն ուղղաթիռը, բարեբախտաբար, բնակավայրի վրա չի ընկել:
Անձնակազմի 4 անդամներից երեքը կենդանի են մնացել: Այս մասին հայտնել են երկրի ՊՆ-ից: Միջադեպի հետեւանքով ոչ մի բնակիչ չի տուժել:
Ենթադրվում է, որ ուղղաթիռը օդ է բարձրացել մոտակայքում գտնվող ամենրիկյան ռազմակայանից: Վերջին օրերին այդ ռազմակայանի աշխատակիցները զորավարժություններ են իրականացրել:





























