ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի ԶՈւ-ի լավագույն տանկային անձնակազմերը կմասնակցեն տանկային բիաթլոնի մրցումներին Մերձմոսկվայի Ալաբինո պոլիգոնում։ Մրցույթը կկայանա օգոստոսի կեսին։
«Ընտրական մրցումներին կմասնակցեն յուրաքանչյուր ռազմական շրջանի երեքական տանկային անձնակազմ, իսկ եզրափակիչ կանցնեն Ռուսաստանիՙ Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի ԶՈւ լավագույն տանկային անձնակազմերը»,-ասել է մրցույթի կազմակերպիչներից մեկը։
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, մրցույթի ընթացքում անձնակազմերը պետք է ցուցադրեն լավագույն պրոֆեսիոնալ որակները՝ համաձայնեցված գործելու կարողություն, տանկ վարելու եւ թիրախները կարճ ժամանակում ճանաչելու ունակություն։





























