ՉԺՀ իշխանությունները քննարկել են «մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականությունից հրաժարվելու հնարավորությունը: Առողջաահության եւ պլանային ծննդաբերության պետկոմում լրջորեն մտածում են ընտանիքներին երկու երեխա ունենալ թույլատրելու հարցի շուրջ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Կոմիտեի մամուլի քարտուղար Մաո Կունանը հայտարարել է, թե այժմ երկու երեխա թույլատրվում է ունենալ այն ընտանիքներին, որտեղ թե հայրը, թե մայրը ընտանիքի մինուճարներ են եղել: Նա նշել է, թե ընտանիքի պլանավորման հարցում Չինաստանը տեւական ժամանակ պետք է հստակ գծով շարժվի: Երկրում բարդ բնապահպանական իրավիճակ է, խնդիրներկան վերաբնակեցման եւ ռեսուրսների անբավարարության հարցերում:

Գերատեսչությունն այժմ հարցումներ է անում՝ պարզելու ժողովրդագրական վիճակը, որպեսզի փոփոխի քաղաքականությունը: