Բելգիայում բացահայտվել է վերջին տարիներին ամենախոշոր ադամանդե խարդախությունը:

Kiran Gems BVBA ալմաստի ընկերության թոփ-մենեջեր Պրասհանտա Բլահանիի առեւանգումն  անցած տարի ընդամենը բեմադրություն է եղել, թոփ մենեջերն ու նրա անմիջական ղեկավարները կողոպտիչների հետ եղել են դավադրության մեջ: Հնդիկի հետ բաժին են ունեցել մի հայ եւ երկու չեչեններ:

Բլահանիի առեւանգումը տեղի է ունեցել 2012թ, հոկտեմբերի 11-ին Անտվերպենում: Նրա տուն երեք մարդ էր երխուժել, որոնք պատանդ էին վերցրել կնոջը եւ ստիպել դատարկել Անտվերպենի Ալմաստի թաղամասում գտնվող պահեստարանը: Առեւանգված ադամանդների ընդհանուր արժեքը կազմել  13 մլն դոլար: Հետաքննությունը պարզել է, որ կազմակերպիչը եղել է հենց Բլահանին: Նրան ահայտ հնդիկ է օգնել, ով վարձել է Հայաստանի մի քաղաքացու: Վերջինս էլ օգնության է կանչել երկու չեչենների:

Բեմադրության մասին հայտնի է դարձել, երբ չեչեններից մեկն իմացել է գողոնի իրական արժեքը եւ կազմակերպիչներից պահանջել է ավելացնել իր բաժինը: Հուլիսի 22-ից 29-ը բոլոր մեղսակիցները ձերբակալվել են: Նրանցից չորսն այժմ կալանքի տակ են եւ ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել: Հնդիկ միջնորդին գտել են հոլանդական Սհիպհոլ օդանավակայանում, եւ արտաքսելու են Բելգիա:

Գողոնի մեծ մասը վերադարձվել է տերերին: