Գլենդելում հայուհուն պատկանող «Glendale Family Optometry» օպտիկայի խանութից թանկարժեք արեւային եւ այլ ակնոցներ են գողացել` 63 հազար դոլար ընդհանուր արժեքով: Չնայած գողությանը` դրանից 12 ժամ անց Անի Հալաբին, ով գտնվում է հղիություն իններորդ ամսում, գնացել է աշխատանքի. «Ոչինչ չի կարող ինձ կոտրել»,-ասել է նա:
«Glendale News-Press»-ը տեղեկացնում է, որ գողերը մտել են խանութ` կոտրելով ապակե դուռը: Նրանք գողացել են «Ray Ban», «Dolce & Gabbana», «Prada», «Gucci» եւ «Polo» ապրանքանիշերի արտադրանքը` օպտիկայում գտնվող ապրանքի մոտ 65%-ը: Նրանք նաեւ զգալի վնաս են հասցրել խանութին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ եւս մեկ նմանատիպ գողություն էր կատարվել. մեկ այլ հայի` Գոռ Վարդանյանին պատկանող օպտիկայից գողացել էին 40 հազար դոլար ընդհանուր արժողությումբ ապրանք:
Առայժմ ձերբակալվածներ չկան: Սակայն ոստիկանությունը պարզում է երկու միջադեպերի միջեւ կապի առկայությունը:




























