Ռումինիայի Բրան ամրոցը, որ հայտնի է որպես Դրակուլայի ամրոց, անցած տարվա ընթացքում սեփականատերերին 1,2 մլն եվրո հասույթ  էբերել 2 մլն դոլար ընդհանուր եկամտի պայմաններում: Ամրոցը պատկանում է Հաբսբուրգների թագավորական տոհմին:

Ամրոցն ամեն տարի այցելում են մոտ 500 հազար զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասն օտարերկրացիներ են: Նրանց թվում եղել են հայտնի մարդիկ՝ Քեւին Քոսթները, Նիկոլաս Քեյջը, Քյուբա Գուդինգ-կրտսերը ե այլք: Եկամտի կարեւոր աղբյուր է նաեւ ֆիլմերի նկարահանումը, ռոմանտիկ ընթրիքների եւ հարսանիքների իրականացումը, գրում է «Գազետա.ru»-ն:

Բրանը կառուցվել է 15-րդ դարում, Բրաշով քաղաքի հարեւանությամբ: Ռումին իշխան Վլադ Ցեպեշը, ով դարձել է Դրակուլայի նախատիպը, միայն մեկ անգամ է եղել ամրոցում, սական 1898թ. հրատարակված Բրեմ Սթոքերի «Դրակուլա» գիրքը ամրցն ընդմիշտ կապեց վամպիրների հետ:

Նախկինում շենքը ռումինական պետության սեփականություն էր, բայց 2006թ. վերադարձվեց Հաբսբուրգների տոհմին, որի փաստաբաններն ապացուցեցին, որ այն կառուցվել է թագավորական գումարներով: Բրան ամրոցը Forbes-ի ամենաթանկ շինությունների ցանկում երկրորդն է եւ գնահատվում է 140 մլն դոլար: