Դաժան դատավճիռները, որ կայացվել են Թուրքիայում լրագրողների եւ գրողների նկատմամբ, խախտում են խոսքի ազատության եւ լրատվամիջոցների անկախության պահպանման ուղղությամբ պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
Իր հայտարարության մեջ Միյատովիչը խորը մտահոգություն է հայտնել դատավճիռների կապակցությամբ՝ նշելով, որ դա աննախադեպ էր ԵԱՀԿ գոտու երկրների համար: Նրա խոսքով, Թուրքիայում լրագրողների հետապնդումները խոսքի ազատության խախտումներ են:
«Թուրքիայում խոսքի ազատությանն ու լրատվամիջոցների ազատության հասցված վնասն անչափելի է: Ես կոչ եմ անում իշանություններին օրենսդրական բարեփոխումներ իրականացնել լրատվամիջոցների համար, նաեւ թափանցիկ դատաքննություն իրականացնել»,- նշել է նա:





























