Չինաստանում սիրողական լուսանկարիչներին հաջողվել է տարօրինակ երեւույթ նկարել: Մուգեւ լուավոր գծեր դեպի վեր են ձգվել՝ միավորվելով հորիզոնում: Եւ տպավորությունէ ստեղծվել, թե դեպի երկինք ճանապարհ է բացվել:
Օդերեւութաբանները այդ ֆենոմենում միստիկ ոչինչ չեն նկատել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Սինհուան»: Նրանց խոսքով, երկնքում ձգված ամպ է եղել, ապա հայտնվել են մի քանի կրեպուսկուլյար ճառագայթներ, որոնք հատում են ամպերը: Կոնկրետ այս դեպքում ճեղքերը գտնվել են հորիզոնում: Դրանց միջով անցել է Արեւը, եւ ճառագայթների, ստվերների եւ ամպերի միախառնումից էլ առաջացել է այդ տեսարանը:




























