Բաքվի եւ Ադրբեջանի խանութները լի են անորակ եւ ժամկետանց ապրանքներով: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է Ադրբեջանի ազատ սպառողների միության նախագահ Էյուբ Գուսեյնովը:

«Մեր շուկայում նորզելանդական ապրանքների մեծ մասը ցածրորակ կեղծված ապրանքներ են: Օրինակ, բավականին ցածրորակ «Anchor»  կարագը երկիր է մտնում  Վրաստանից: Մենք ուսումնասիրում ենք նաեւ Նոր Զելանդիայից մատակարարվող «West Gold» եւ «Golden star» կարագները: Պետք է նշել, որ խանութները լի են անորակ եւ ժամկետանց ապրանքներով»,-հայտարարել է նա:

Պաշտոնական կառույցներում այդ տեսակետի հետ համամիտ չեն` վստահեցնելով, որ Ադրբեջան մատկարարվող արտադրանքը լաբորատոր փորձաքննություն է անցնում: