ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 5-ին հայտարարել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ նշանակելու մասին: Նշենք, որ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահներ կան նաեւ Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նա բարձրակարգ դիվանագետ է, եւ ես վստահ եմ, որ նա զգալի աշխատանք։ կկատարի այդ կարեւոր պաշտոնում: ԱՄՆ-ը նախկինի պես կողմ է օգնել երկու կողմերին՝ հասնելու ԼՂ հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորման»,-ասված է Քերրիի հայտարարության մեջ:
Ուորլիքը իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերից:
Նախկինում նա եղել է Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը եւ ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջեւ անվտանգությանն երկկողմ համաձայնագրի շուրջ գլխավոր բանակցողը: Մինչ այդ (2009-2012թթ) նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը եւ աշխատել պետքարտուղարությունում պատասխանատու պաշտոններում:





























