Արեգակը մոտ է այն պահին, երբ նրա մագնիսական դաշտը «կշրջվի», այսինքն բեւեռայնությունը հակառակ կլինի, կարծում են NASA-ում: Այդ երեւույթը տեղի է ունենում ամեն անգամ, երբ լուսատուն հայտնվում է ակտիվության 11-ամյա ցիկլի գագաթին:

Արեւի ֆիզիկայի մասնագետ, Սթենֆորդի համալսարանի աշխատակից Թոդդ Հոքսեմի խոսքով, մնացել է ոչ ավելին, քն 3-4 ամիս դաշտի լիակատար փոխարկման համար, եւ այն փոփոխությունը ալիքային էֆեկտ կունենա Արեգակնային ողջ համակարգի համար:

Արեգակնային ակտիվությունը ենթարկվում է 11-ամյա ցիկլին, որի առավելագույնի ընթացքում Աեւի վրա ավելի հաճախ են բռնկումներ լինում, եւ պլազմայի արտանետումներ, որոնք Երկրի վրա մագնիսական փոթորիկների պատճառ են դառնում:

Այժմ արեւային դիտարանների տվյալները ցույց են տալիս, որ Արեւի կիսագնդերը շարժվում են այդ ուղղությամբ ոչ համաչափ, հյուսիսային բեւեռն արդեն պատրաստության նշաններ է ցույց տալիս, հարավային բեւեռը՝ հասնում է նրան: