«Դողագործ» ընկերությունում (անվադողերի գործարան) այսօր՝ օգոստոսի 6-ի առավոտյան հրդեհ է բռնկվել: Այս մասին ահազնագել են NEWS.am-ի ընթերցողները, որոնք հեռվից նկատել են ծուխը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ «Երեւան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին:




























