Հնդկաստանում Կալկաթայի հիվանդանոցում մահացել է ողջ-ողջ այրված 11-ամյա աղջիկը։ Նրան վառել է այն տղամարդը, ով հարձակվել է աղջկա վրա, որպեսզի վերջինս չկարողանա ճանաչել իրեն։

Ինչպես հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը, բռնաբարողը հարձակվել է աղջկա վրա նրա տնից ոչ հեռու, սակայն աղջիկը կարողացել է փախչել։ Բարեկամները կարծում են, որ դրանից հետո տղամարդը աղջկա վրա կերոսին է լցրել եւ վառել՝ մտավախություն ունենալով, որ աղջիկը կարող է ճանաչել իրեն։ Ոստիկանությունը ձերբակալել է տեղաբնակի, ներկայումս հարցաքննություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Հնդկաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել այն բանից հետո, ինչ Դելիում ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու էին բռնաբարել։ Արդյունքում նա եւս մահացել էր։