Եգիպտոսի իշխանությունները Թութանհամոնի դամբարանի գանձերը Կահիրեի Թահրիր հրապարակում տեղակայված թանգարանից տեղափոխում են կառուցվող Մեծ եգիպտական թանգարան, որը Գիզայի բուրգերի մոտ էգտնվելու։ Ներկայումս որոշ գանձեր արդեն տեղափոխվել են։
Մեծ եգիպտական թանգարանի աշխատակիցների խոսքով՝ այնտեղ են տեղափոխվելու Թութանհամոնի դամբարանի բոլոր գանձերը՝ մոտ 5 հազար առարկա։
Գիզայի Մեծ եգիպտական թանգարանի բացումը նախատեսվում է 2015-ի օգոստոսին։ Նախագծի հեղինակների խոսքով՝ թանգարանային համալիրի մակերեսը կկազմի 480 հազար քառակուսի մետր։
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Կահիրեի հին թանգարանում ցուցասրահների մակերեսը բավարար չէ՝ ցուցանմուշները հավուր պատշաճի ներկայացնելու համար։ Բացի այդ, 2011-ի հուզումների ժամանակ թանգարանի վրա հարձակում են գործել եւ գողացել մի քանի ցուցանմուշներ։




























