Տեսաձայնագրությունից երեւում է, թե ինչպես է զոհվել Asiana օդանավի 16-ամյա ուղեւորուհին։ Վերջինս Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայանում վթարված օդանավի ուղեւորներից էր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ աղջկան վրաերթի էր ենթարկել հրշեջ ավտոմեքենան։
San Francisco Chronicle-ը ձեռք է բերել տեսագրություն, որը կատարվել է գլխավոր հրշեջի սաղավարտին տեղադրված տեսախցիկի միջոցով։ Տեսագրությունից երեւում է, որ հրշեջներից երկուսը կարծում են, որ աղջիկը մահացած է, չնայած որ նա ողջ է եղել։
Աղջիկը մահացել է վրաերթի ենթարկվելու արդյունքում, քանի որ ավտոմեքենայի վրա չի եղել հատուկ սարք, որը կարող էր ճանաչել մարմինը, փոխանցում է NEWSru.com-ը։
Հիշեցնենք, որ Asiana Airlines-ին պատկանող Boeing-777-ը կոպիտ վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայանում, ինչից հետո այրվել է։ Օդանավում եղել է 307 մարդ։ Վթարի արդյունքում տուժել է 181 մարդ, 3 երիտասարդ չինուհիներ մահացել են։




























