Չիլիացի բռնապետ Աուգուստո Պինոչետի բարեկամները անմեղ են ճանաչվել ապօրինի եկամուտները թաքցնելու հարցում։ Նախկին բռնապետին մեղադրել են հարկերի վճարումից խուսափելու եւ խոշոր դրամական միջոցներ թաքցնելու մեջ։ Հետաքննության տվյալներով՝ տարբեր երկրներում Պինոչետի գաղտնի հաշիվների վրա կա առնվազն 27 մլն դոլար։
Բռնապետի թոռը գոհունակություն է հայտնել վերջնագրից։ Մեղադրող կողմն իր հերթին ընդգծել է, որ հետաքննությունն այդպես էլ չի կարողացել պատասխանել բազմաթիվ հարցերի եւ պարզել, թե որքան է Պինոչետի ապօրինի հարստության ծավալը։
Հիշեցնենք, որ ՊինոչետըՉչիլիում իշխել է 1973-1990թթ։ Նա իշխանությունը զավթել է ռազմական հեղաշրջման արդյունքում՝ պաշտոնանկ անելով երկրի օրինական նախագահ Սալվադոր Ալյենդեին։




























