ԱՄՆ պետքարտուղարությունը հրամայել է շտապ կերպով տարհանել Եմենի դեսպանատունը՝ կապված «Ալ-Քաիդայից» բխող սպառնալիքի հետ։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ դեսպանատունը տարհանվում է, քանի որ առկա է ահաբեկչության սպառնալիք։
Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին, որոնք գտնվում են Եմենում, խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Պետքարտուղարության հաղորդագրությունում նշվում է, որ երկրում ահաբեկչության սպառնալիքը «ծայրաստիճան բարձր է», հաղորդում է «Lenta.Ru»-ն։




























