ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է համարել Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի սկզբին նախատեսված հանդիպումը: Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Այդ տեղեկատվության համաձայն՝ երկու առաջնորդների բանակցությունները չեղյալ համարելու պատճառը ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տարաձայնություններում ի հայտ եկած տարաձատնություններն են: Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: Սպիտակ Տունը նաեւ դժգոհ է որոշ խնդիրների շուրջ ռուսական իշխանությունների խիստ դիրքորոշումից, այդ թվում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայման հարցում:

Վաշինգթոնում նշել են, որ Օբաման կայցելի Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի  սկզբին տեղի կունենա G20-ի գագաթաժողովը, սակայն Պուտինի հետ առանձին չի հանդիպի, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Օբաման հաստատել էր G20-ի գագաթաժողովին իր մասնակցությունը:

Օբաման հաստատել է իր մասնակցությունը Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովին

Պաշտոնական Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել Օբամայի՝ Պուտինի հետ հանդիպումը չեղյալ համարելուն: