Կապանում  կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս NEWS.am-ին հայտնեց, որ խորհուրդը միաձայն որոշում է կայացրել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրել ՀՀԿ-ական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: 

«Ի դեպ, խոսակցություններ են գնում, թե քննարկումը բուռն է եղել եւ իբր չենք կարողացել հայտարարի գալ: Բայց քննարկմանը կարծիքների բախում չի եղել: Եթե ես մի հարց քննարկում եմ, չի կարող կարծիքների բախում լինել: Քննարկումը տեւել է 3-5 րոպե եւ բոլորը միաձայն կողմ են առաջադրվել Արմեն Կարապետյանի առաջադրմանը: Օրակարգում եղել է մեկ հարց, որը քննարկվել է ինչպես կարգն է»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը:

Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ վաղը Կարապետյանի թեկնածությունը կներկայացվի ՀՀԿ Գործադիր մարմնի հաստատմանը:

Թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: