Քլիվլենդի հայ համայնքը, Սբ Գրիգոր Նարեկացի եկեցեղու եւ նրա հովիվ Հրաչ Սարգսյանի միջնորդությամբ,  օգնություն է ցուցաբերում Հայաստանից 17-ամյա Ստելլա Առաքելյանին, ով տառապում է լեյկեմիայով եւ բուժում է ստանում  Քլիվլենդի կլինիկայում, տեղեկացնում է «The Armenian Mirror-Spectator»-ը:

Աղջկա մայրը` Իրեն Առաքելյանը շնորհակալություն է հայտնել դժվար պահին ընտանիքին աջակցելու եւ ջերմ վերաբերմունքի համար. «Ես այստեղ ազգականներ չունեմ: Սակայն զգում եմ, որ ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր թանկ են իմ ու երեխայիս համար»,-թերթին ուղղված նամակում գրել է նա:

Չնայած կլինիկայի կողմից հատկացված զեղչերին` Ստելլայի բուժումը կազմում է մոտ 500 հազ. դոլար, իսկ եթե նրան  ողնուղեղի պատվաստում արվի` գումարը մի քանի անգամ կավելանա:  Ուստի ընտանիքն ակնկալում է նաեւ բարեգործական կազմակերպությունների եւ սրտացավ անձանց օգնությունը` երեխայի բուժումը ավարտին հասցնելու համար: