Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ եւ Միրանդայի նահանգապետ էնրիկե Կապրիլեսին թույլ չեն տվել օդանավով թռչել. վերջինս Վենեսուելայի նահանգներից մեկից Բարսելոնա էր թռչում։
Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ թռիչքից կարճ ժամանակ առաջ օդանավ են բարձրացել Վենեսուելայի ազգային գվարդիայի զինվորները եւ խնդրել, որպեսզի Կապրիլեսը լքի օդանավը։ Նշվում է, որ նախագահի նախկին թեկնածուի ձերբակալության մասին խոսք չկա, փոխանցում է Life News-ը։
Այլ վարկածի համաձայն՝ Կապրիլեսն ինքն է որոշում կայացրել չթռչել Բարսելոնա, երբ իմացել է, որ երկրի իշխանությունները իր կուսակցին կալանավորելու որոշում են կայացրել։





























