«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, օգոստոսի 9-ին ժամը 09.00 - 22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը:
Մասնավորապես կդադարեցվի Բագրատունյաց փող. 5-45 համարների եւ Բագրատունյաց փողոցի նրբանցքների, Չեխովի փողոցի 17-ից բարձր համարների, Հ. Հովսեփյան, Եղբայրության փողոցների, Մանանդյան փողոցի 12-ից բարձր համարների, Արարատյան փողոցի եւ նրբանցքների, Վերին Շենգավիթ 10, 11 փողոցների, Եղ. Թադեւոսյան փող. 2, 4, 6 շենքերի եւ հարակից առանձնատների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























