Հարավային Օսիայի մայրաքաղաքում օգոստոսի 7-ին ուղիղ 23։35-ին, երբ 5 տարի առաջ վրացական զորքերը հրթիռակոծել էին Ցխինվալը, հնչել են եկեղեցու զանգերը՝ ի հիշատակ այդ իրադարձությունների զոհերի, սկսվել է նաեւ «Հիշողության կենդանի լույս» ակցիան։ Ակցիայի մասնակիցները մոմեր են վառել 2008թ օգոստոսի պատերազմի զոհերի հիշատակի համար։

Թատերական հրապարակում հավաքվածներին ուղերձով դիմել է նախագահ Լեոնիդ Թիբիլովը՝ նշելով, որ այդ իրադարձությունները միշտ կմնան օսերի հիշողության մեջ։

Նախագահի ուղերձում ասվում է, որ հավաքվածներն ինչ-որ առումով երջանիկ մարդիկ են, քանի որ ականատես են եղել, թե ինչպես է Հարավային Օսիան անկախություն ձեռք բերում, փոխանցում է Հարավային Օսիայի պետական «Օսինֆորմ» գործակալությունը։