Բաքվում ոստիկանությունն արգելել է օտարերկրյա զբոսաշրջիկների էքսկուրսիաները։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի պատմության թանգարանի մոտ։
Իտերնետում տարածված տեագրությունից երեւում է, թե ինչպես են ոստիկանները մոտենում գիդին եւ պահանջում դադարեցնել էքսկուրսիան, ինչը զբոսաշրջիկների զարմանքն է առաջացրել։ Նրանք իրենց պահանջը հիմնավորել են նրանով, որ քաղաքի հյուրերը էքսկուրսիայի պաշտոնական թույլատվություն չեն ստացել։
Էքսկուրսավարի խոսքով՝ ոստիկանները հյուրերին 5 րոպե են տվել իրենց այցելությունն ավարտելու եւ հեռանալու համար։ Նա նշել է, որ փոխանակ հասարակական կարգը պահպանելու եւ հանգստություն ապահովելու՝ ոստիկաններն իրենք խախտում են այն։ Գիդը նաեւ նշել է, որ փորձել է ադրբեջաներեն խոսել իրավապահների հետ, որպեսզի հյուրերը չհասկանան, թե խնդիրն ինչում է, քանի որ իրավիճակն այնքան էլ հաճելի չէր։
Այս ամենը զուգակցվում է բարձրաստիճան պաշտոնյաների՝ զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններով։





























