Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 109 հասցեի մոտ  «Օպել»  մակնիշի ավտոմեքենան, օգոստոսի 7-ին, բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ-45021» մակնիշի բեռնատար  ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով` բախվել է առջեւում կայանված  մեկ այլ «ԶԻԼ-4502» մակնիշի  բեռնատարի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: