«Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգոստոսի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երեւանի Քրիստափորի փողոցում`«Փեթակ» տոնավաճառի մոտ,  վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: