Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 3 շենքի մոտ, օգոստոսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ- 2110» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























