Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 19-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 27-ամյա Սեւակ Մ.-ն եւ 27-ամյա Անդրանիկ Ա.-ն, «Օպել Աստրա-Ջի» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Զեյթունի գերեզմանատուն, որտեղ ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին եւ գլխին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան գումար են պահանջել, ապա ստուգելով գրպանների պարունակությունը, գումար չգտնելով` հափշտակել են 40.000 դրամ արժողության իր բջջային հեռախոսը:
Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Սեւակ Մ.-ն եւ Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից բերման են ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:





























