Արմավիր քաղաքի «Արմավիր» բժշկական կենտրոնի բակում, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 14:20-ի սահմաններում նռնակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
«Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնից 18 հիվանդ եւ 6 բուժաշխատակիցներ տարհանվել են: Հայտնաբերվել է «ՊՕՄԶ-2» մարտական ձեռքի նռնակ եւ անվտանգ տեղափոխվել Արմավիր քաղաքի ոստիկանական բաժանմունք:





























