Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 09.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Հյուսիս-Արեւմտյան վարչական տարածքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի /ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ մեղադրանքով:





























