Հանրապետության Հրապարակում գտնվող հյուրանոցի մոտ օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրար են բախվել «Դեու» եւ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























