Երեւանի Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, օգոստոսի 9-ի երեկոյան տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 04 ՏԼ 975 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ եւ կողաշրջվել՝ հայտնվելով շինարարական աշխատանքներ իրականացնողների կողմից փորված փոսում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով առանց վնասվածքների ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գ. Մ.-ին եւ ուղեւոր՝ 56-ամյա Ս. Մ.-ին: