ԱՄՆ Քալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտարարել է Քալիֆոռնիայի համալսարանի ուսանողուհի Թալար Ալեքսանյանին համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվելու մասին, տեղեկացնում է «Asbarez»-ը: Հոգաբարձուների խորհուրդը պատասխանտու է համակարգի 23 ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողության համար:

Ալեքսանյանը հոգաբարձուների խորհրդում կաշխատի երկու տարի: Առաջին տարվա ընթացքում նա կծառայի որպես հոգաբարձու-ուսանող` առանց  ձայների իրավունքի, իսկ երկրորդ տարում արդեն կունենա ձայնի իրավունք: Թալալ Ալեքսանյանը համալսարանում ժուռնալիստիկա է ուսանում: