Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 13-ին, ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաեւ քննարկել ՖԻԴԵ-ի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջեւ համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:




























