Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ գերատեսչությունը հետեւում է ինտերնետում տեղեկատվության 75%-ին:
Գործակալությունում ընդգծել են, որ ԱԱԳ-ն լիազորութուններ ունի, որոնք թույլ են տալիս վերջինիս մասնագետներին հետեւել ԱՄՆ թրաֆիքի միայն 1.6 տոկոսին: Վերլուծության է ենթարկվում համաշխարհային թրաֆիքի միայն 0,00004%, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ WSJ-ն, վկայակոչելով ԱԱԳ-ի ներկայիս ու նախկին աշխատակիցներին, ավելի վաղ հաղորդել էր, որ ԱԱԳ ծրագրերը թույլ են տալիս հետեւել ինտերնետ-թրաֆիքի 75 տոկոսին:





























