Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինոյին՝ երկրում տեղի ունեցած լաստանավի վթարի եւ ահագնացող ջրհեղեղի կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ են դարձել:  

Հանրապետության նախագահը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Բենինո Աքինոյին եւ Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն: